Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինդոնեզիայի և Վիետնամի քաղաքացի երկու կանանց մեղադրանք կներկայացվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով, հայտարարել է Մալայզիայի գլխավոր դատախազ Մուհամեդ Ապանդի Ալին, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»–ին։
Կանանց դեռևս մեղադրում են ոչ թե անմիջական հանցագործության, այլ դրան մասնակցության համար։ Գլխավոր դատախազի խոսքով՝ կասկածյալներին կդատեն ըստ Մալայզիայի քրեական օրենգրքի 302–րդ բաժնի։ Նրանց հանցանքի ճանաչման դեպքում նրանց մահապատիժ կամ ցմահ պատժաժամկետ է սպառնում։
«Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը», - գրել է նա գործակալությանը։
Կասկածյալներն Ինդոնեզիայի իշխանություններին հայտնել են, թե կարծում էին, որ իրենք օգնում են «խաղ խաղալ»։ Ինդոնեզիայի քաղաքացի Սիթի Աիսիան ասել է, որ 90 դոլար է ստացել VX թույնի միջոցով սպանություն կազմակերպելու օգնության դիմաց։ Նա զոհի դեմքին, ինչպես իրեն ասել են, մանկական յուղ է քսել, որն իրականում թույն է եղել։