|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը կասկածվում է հանցագործությունների շարքի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ. հայտնում է ТАСС-ը` իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով:
Հայտնի է, որ նա որոնվում է Ադրբեջանում մի շարք հանցագործություններ կատարելու համար:
Նշվում է, որ Օրուջև Էլդար Զուբեիր օղլիի վերաբերյալ նյութերը փոխանցվել են դատախազությանը՝ նրան Ադրբեջան արտահանձնելու հարցը լուծելու համար:
Ըստ haqqin.az-ի` լինելով ՌԴ-ում` Օրուջևը ստեղծել է «Ազատ Ադրբեջան» շարժումը և հանդես եկել իր երկրի իշխանությունների դեմ: