|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 436.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.4892 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Սերքան Քուրթուլուշը, ով ավելի վաղ կասկածվում էր Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ ներգրավված լինելու համար. հայտնում է Лента.ру-ն:
Քուրթուլուշը 18 հոգուց բաղկացած խմբի անդամ է, որոնք մեղադրվում էին Թուրքիայում Օլեգ Պեշկովի սպանության մեջ, ով 2015-ի նոյեմբերի 14-ին թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված ռուսական օդանավի օդաչուն էր:
Պեշկովը զոհվել էր օդանավից դուրս թռչելուց հետո: Որոնողական գործողության ժամանակ խոցվել էր նաև ռուսական ավիախմբի օդանավը, մահացել էր նաև Ալեքսանդր Պոզինիչը: Ռուսաստանցիների սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրել էր թուրքական աջակողմյան «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Ալփարսլան Չելիկը, իսկ ավելի ուշ հրաժարվել էր ընդունել մեղքը: