|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թաիլանդում ձերբակալվել է ռուսական «շչելկովյան» հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Ալեքսանդր Մատուսովը: Այս մասին հայտում է BBC-ն` վկայակոչելով Ռուսաստանի քննչական հանձնաժողովի տվյալները:
Ռուսաստանցի իրավապահները Մատուսովին հետախուզում էին 2009 թվականից: Նրա ղեկավարած հանցախումբը կասկածվում է առևանգումների և ավելի քան 60 մարդու սպանության մեջ:
Քննչական հանձնաժողովը հույս ունի, որ Մատուսովը, ով 2009 թվականից կեղծ փաստաթղթերով ապրում է Թաիլանդում, կարտահանձնվի Ռուսաստանին: Արտահանձնումից հետո նրան առաջադրվելու է նաև գործարարների նկատմամբ մի քանի մահափորձ կազմակերպելու մեղադրանք: