կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-22 13:09
Իրավական

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվող` նրա կինը տեղափոխվել է հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվող` նրա կինը տեղափոխվել է հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալին`նրա կնոջն այսօր «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն»-ի հոգեբուժարան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Ռուզաննա Մկրտչյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ և ունի, և դատարանի որոշման համաձայն` նրան տեղափոխել են հոգեբուժարան:

«Նրա ինքնազգացողությունը նույնն է, առանձնապես բան չի փոխվել, սակայն Մկրտչյանը հոգեբուժարանում կմնա` մինչև դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքների պարզ լինելը»,- ասաց փաստաբանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 23-ին կինը ոստիկանություն հաղորդում է տվել և հայտնել, որ ամուսինը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հուլիսի 27-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Նորիկ Սիմոնյանի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և, թողնելով այնտեղ, հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։