կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 17:50
Քաղաքական

ՀՀ կառավարության, ԱԺ-ի վարչական շենքերում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը ճշտվել է

ՀՀ կառավարության, ԱԺ-ի վարչական շենքերում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը ճշտվել է

ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում նոյեմբերի լույս 10-ի գիշերը հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: