Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Վարչապետ Տիգան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ` երեկոյան, մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ։
Փաստորեն, ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը` նրա տեղակալի հետ։ Իսկ սա, թերևս, կարելի է համարել ամոթալի երևույթ, առավել ևս, որ նախօրեին Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, ու ըստ շրջանառվող լուրերի՝ Մեդվեդևն ինքը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին։
«Ժողովուրդ»–ի աղբյուրները պնդում են, որ Տ. Սարգսյանը Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել։ Բայց այդպես էլ Դ. Մեդվեդևին համոզել չի հաջողվել։ Ու, հավանաբար, դա Է պատճառը, որ դրանից հետո նա անձամբ Է մեկնել Մոսկվա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: