կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 09:46
Քաղաքական

Մեդվեդևն ու Կարապետյանը հանդիպել են` քննարկելու ՀԷՑ-ի ճակատագիրը. «Ժողովուրդ»

Մեդվեդևն ու Կարապետյանը հանդիպել են` քննարկելու ՀԷՑ-ի ճակատագիրը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:

 

Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել, նա, հավանաբար, Մոսկվայից Երևան այլևս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությւսնը, և որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչև ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։