Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախագահի նստավայրի առջեւ հացադուլ անցկացնելու մասին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր դեռեւս օգոստոսի 19-ին: Այդ ժամանակ, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարության, սեպտեմբերի 8-9-ը Հայաստան պետք է գար Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` քննարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը:
Yerkir.am-ի հարցին` կշարունակի՞, արդյոք, իր հացադուլը, երբ պարզ է, որ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան չի կայանա, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Մեդվեդևը կապ չունի դրա հետ: Եես Մեդվեդևի հետ չեմ կապել հացադուլը, այդ Մեդվեդևն էր իր այցը կապել իմ հացադուլի հետ»:
Հայրիկյանը Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ սեպտեմբերի 8-ին անժամկետ հացադուլ է սկսելու` «սթափեցնելու համար օրվա իշխանություններին` իրավիճակը ճիշտ գնահատելու եւ ճիշտ քայլեր կատարելու հորդորով»: