Հաշվի առնելով, որ Ռուսաստանում անցնող տարում ազգայնամոլ ծայրահեղական դրսեւորումները մեկ քառորդով աճել են` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ինչը նախագահ Մեդվեդեւին լրջորեն անհանգստացրել է, վերջինս երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ. «Պահանջում եմ խստորեն կասեցնել անհավասարակշիռ ցույցերը, բանտ նստեցնել բոլոր մեղավորներին, հատկապես նրանց, ովքեր ազգամիջյան խռովություններ են հրահրում»: Ռուսաստանի խոշոր քաղաքներում վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները, որոնք ստիպել են Մեդվեդեւին անհանգստանալ, ըստ մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցների, մեկ այլ բան են խորհրդանշում. երկրում անկարգությունների թվի աճը «ավետում» է Պուտինի վերադարձը: Միգուցե սա ավելի՞ շատ է անհանգստություն պատճառում Մեդվեդեւին: