|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վաղը Սոչիում կկայանա Մեդվեդեւ Ալիեւ հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում է ռուսական «Մոսկովսկիյե Նովոստի» պարբերականը, հանդիպման հիմնական թեման, ինչպես եւ սպասվում էր, կլինի արցախյան հակամարտությունը:
«Եթե բանակցությունները հաջող ընթանան, հաջորդ քայլը հավանաբար, կլինի Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչին էլ կհաջորդի հերթական եռակողմ հանդիպումը»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ վերջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել Կազանում, որտեղ ադրբեջանական կողմը տապալել էր որեւէ փաստաթղթի ստորագրումը, ինչը կարող էր «ճանապարհային քարտեզ» հանդիսանալ:
Իսկ Կազանում տեղի ունեցած հանդիպման ձախողումը ռուսական թերթը բացատրում է այն հանգամանքով, որ հայ և ռուս դիվանագետները գերագնահատել էին քաղաքական զիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն: