|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սոչիում սկսվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տեղեկացնում է, որ նախագահների հանդիպման օրակարգում Արցախյան խնդրից բացի կան նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
Անդրադառնալով ԼՂՀ հարցին` ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջն անկեղծ զրույցի է հրավիրել.«Անշուշտ օրակարգի կարեւոր թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Ցանկանում են անկեղծորեն քննարկել այն քայլերը, որ պետք է ձեռնարկենք սրանից հետո` հաշվի առնելով նաեւ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ու նախորդ հանդիպումները»:
Ի պատասխան` Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
«Անցկացված բանակցությունները բավական մոտեցրել են կողմերի դիրքորոշումները։ Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության գլխավոր խնդիրն է»,- ասել է Ալիեւը` հավաստիացնելով, որ Ադրբեջանը շատ է շահագրգռված` հակամարտության կարգավորմամբ: