|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքել է իրեն սպասարկող ինքնաթիռի անսարքությունից: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, նախագահը հստակեցրել է, որ խոսքը Տու-214-ի մասին է.
«Ինքնաթիռն այս պահին ենթակա չէ շահագործման: Այն բառացիորեն նորից հավաքում են գործարանում, որպեսզի հասկանան, թե որն է խնդիրը»,- ասել է նախագահը:
Մեդվեդեւն այդ ինքնաթիռով ընդամենը մի քանի անգամ է երթեւեկել, սակայն թռիչքներից մեկի ժամանակ խնդիր է առաջացել` վայրէջքի հետ կապված:
Նախագահը նաեւ նշել է, որ ռուսական նոր ինքնաթիռներն էլ լուրջ թերություններ ունեն, դրանք շատ աղմկոտ են, իսկ էլեկտրոնային սարքավորումները զիջում են արեւմտյան համարժեք սարքավորումներին:
«Պետք է իսկապես աշխատել, այլ ոչ թե միայն փող պահանջել»,- ասել է Մեդվեդեւը: