|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով` անհրաժեշտ է առավելագույնի հասցնել ռուսական մշակույթի եւ լեզվի տարածքը` օգտագործելով բոլոր հնարավոր, այդ թվում եւ` ոչ ստանդարտ միջոցները. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ռուսական աշխարհն ընդլայնվում է, եւ դա վատ չէ: Ռուսաստանի պետականության ընդունման օրը եւս մեկ առիթ է, որ մենք մտածենք ռուսական աշխարհի տարածքը մեծացնելու մասին»,- ասել է նախագահը:
Նա կոչ է արել ռուսական մշակույթի եւ լեզվի տարածման համար կիրառել թե' հեռուստատեսության եւ թե' ռադիոյի հնարավորությունները, որոնց միջոցով էլ հենց պետք է գովազդվի ռուսական մշակույթը: