Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիացի ապստամբները ցանկացել են կենդանի այրել Playboy-ի հոլնադացի մոդել Տալիտա վան Զանին, որը Մուամար Կադաֆիի հինգերորդ որդու Մուասիմի սիրուհին էր. տեղեկացնում է բրիտանական Daily Telegraph-ը:
Տալիտան եւ Մուասիմը հանդիպել են 2004-ին իտալական գիշերային ակումբում: Մոդելը մի քանի անգամ եղել է Լիբիայում, սակայն երբեւէ չի տեսել, թե ինչպես է ապրում հասարակ ժողովուրդը: Մուասիմը նրա հավաստիացրել է. «Մարդիկ լավ են ապրում: Կրթությունն ու առողջապահությունը անվճար են, բրինձը եւ բենզինը` էժան»:
Այս տարվա օգոստոսի վերջին Playboy-ի մոդելը կատարել է իր կյանքի ամենամեծ սխալը: Հավատալով Մուասիմի հավաստիացումներին, որ Լիբիայում ուր որ է կարգուկանոն կհաստատվի, նա գալիս է Տրիպոլի` հուսալով, որ Մուասիմը գումար կտրամադրի իր հոր բուժման համար: Սիրեկանին նա տեսնում է մեկ անգամ` Տրիպոլիի վրա հարձակումից առաջ: Տալիտայի խոսքերով` նա ուրիշ մարդ էր դարձել. մորուք էր աճեցրել եւ մարդասպանի հայացք ուներ:
Երբ օգոստոսի 21-ին ապստամբները գրավում են Տրիպոլին, Տալիտային փորձում են տարհանել Թունիս, սակայն չի հաջողվում, նա ընկնում է ապստամբների ձեռքը: Երբ վերջիններս տեղեկանում են, որ Տալիտան Կադաֆիի որդու սիրուհին է, պատրաստվում են կենդանի այրել նրան: Այդ հեռանկարից սարսափած կինը դուրս է նետվում պատշգամբից ու կոտրում ձեռքը:
Հյուրանոցի աշխատակիցները, սեփական կյանքը վտանգելով, Տալիտային տեղափոխում են հիվանդանոց, որտեղից էլ նրան հաջողվում է մեկնել Մալթա, իսկ հայրենիքում նրան անհամբերությամբ սպասում են լրագրողները: