կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-16 13:21
Քաղաքական

Սա վատ չէր, սա շատ վատ էր. Մտածում էի, որ վարչապետը հեսա կասի Թալիշ գյուղի մասին, մեր զինվորների գլխատված դիակների մասին, Ռամիլ Սաֆարովի մասին. Դանիել Իոաննիսյան

Սա վատ չէր, սա շատ վատ էր. Մտածում էի, որ վարչապետը հեսա կասի Թալիշ գյուղի մասին, մեր զինվորների գլխատված դիակների մասին, Ռամիլ Սաֆարովի մասին. Դանիել Իոաննիսյան

Սա վատ չէր։ Սա շատ վատ էր. անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը, որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով… Շատ տխուր է։

Նայելուց մտածում էի, որ վարչապետը հեսա կասի Թալիշ գյուղի մասին, հեսա կասի մեր զինվորների գլխատված դիակների մասին… Լավ, հեսա գոնե Ռամիլ Սաֆարովի մասին կասի։

Սա վատ չէր։ Սա շատ վատ էր»,- գրել է Իոաննիսյանը: