Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Երեկ, հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, վերլուծելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա վեճը, մի շարք մեկնաբանություններ է հնչեցրել: Նա ասել է, որ երկրի ճգնաժամային վիճակը չի կարող այսպես շարունակվել, որ իշխանությունները անխիղճ ձևով թալանել են երկիրը, մինչդեռ ներկայիս նախագահին հանձնել էին լրիվ այլ չափանիշների տնտեսություն, և որ արդարացված են Ռոբերտ Քոչարյանի թե' հարցազրույցը, թե' հնարավոր վերադարձը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ նայել է հարցազրույցը, բայց ավելի շատ ոչ թե Գառնիկ Իսագուլյանին է նայել, այլ` Պետրոսին, որովհետև, «որ Պետրոսը լռի ու թողնի, որ դիմացինը խոսի՞... Դա նոր բան է, հետևաբար` կարելի է եզրակացնել, որ այդ հարցազրույցը ուղղվածություն ունեցող հարցազրույց էր»: «Իհարկե, ես Իսագուլյանի հետ մոտ եմ, բայց հարվածները կարող են սպառնալ և' ներսից, և' դրսից: Ես այն անձն եմ, որ երբեք չեմ սիրել, երբ մարդը մի դեպքում մի տրամաբանությամբ է, մյուս դեպքում` լրիվ այլ տրամաբանությամբ. իբրև թե այն ժամանակ չի կարողացել խոսել, այսօր փորձում է խոսել»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` Գառնիկ Իսագուլյանը փորձել է թարգմանել Ռոբերտ Քոչարյանին, ինչն ավելի է ցածրացրել է իր դիրքերը: «Պետք չէ թարգմանել Ռոբերտ Քոչարյանի խոսքը` այն դարձնելով անկապ, փթով խոսացող մարդու խոսք, ինչը աններելի է: Գառնիկի ուժերը էդքան չեն հերիքի, որ ապագայում էլ փորձի խոսափողի դեր կատարել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանի կարծիքով` այն, ինչ հնարավոր էր անել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, արվել է, սակայն այն, ինչ հնարավոր չի եղել անել, վերագրում են ներկայիս իշխանություններին` իբրև սխալ:
Ինչ վերաբերում է Գառնիկ Իսագուլյանի այն մեղադրանքին, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ նախարարները իրավունք չունեին վարել ցոփ ու շվայտ կյանք, այնինչ` հիմա մի շարք նախարարներ և մի շարք ընտանիքներ ծախսում են միլիոնավոր գումարներ` ճոխ ապրելակերպի վրա, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այդպես որ լինի, պաշտոնյաները պետք է շրջեն մեկ շորով կամ մեկ կոշիկով: «Չի կարելի մարդկանց գրպանները մտնել և մեղադրել նրանց նրա համար, որ լավ են ապրում: Պետք է լրիվ հակառակը մտածենք, պիտի այնպես անենք, որ բոլորը լավ ապրեն: Այս սկզբունքով պետք է շարժվել»,- ասաց նա: