| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլին ԱԺ նիստ գումարվելու է՝ ներառելով ապրիլի 28-ը, 29-ը, 30-ը, 31-ը: Այս մասին Yekir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ քառօրյայի տեղափոխությունը պայմանավորված էր պարտադիր գործուղումներով, որոնց մեծ թվով պատգամավորներ պետք է մասնակցեին:
Նշենք, որ այսօր մամուլում նշվել էր, որ ապրիլին ԱԺ նիստ չի գումարվելու՝ որոշակի նկատառումներով, մասնավորապես` դա «որոշակի դադար» է՝ ՍԴ որոշումից հետո ընդդիմադիրներին հարթակ չտրամադրելու համար: Դրա հետ կապված` Գալուստ Սահակյանը նշեց. «Այ մարդ, առավոտից իրիկուն ամեն ինչ անում ենք, որ ընդդիմադիրները տեղներից շարժվեն, տո հարթակ էլ ենք տրամադրում, բերում-մատուցում էլ ենք: Որ չեն կարողանում, ի՞նչ անենք»:
Մեր այն դիտարկմանը, որ ներկա պահին ընդդիմադիր ուժերը հանդիպումներ են ունենում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Նորմալ ա, բայց արդյունքնե՞րը: Մենք ամեն ինչով նպաստում ենք նրանց: Եթե չկա ուժեղ ընդդիմություն, ուրեմն չկա նաև ուժեղ իշխանություն»: