|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ նախքան Մաքսային միությանն անդամակցելու շուրջ համաձայնության գալը Սերժ Սարգսյանը հարցը քննարկել է կոալիցիայի հետ:
ԱԺ նախագահի այս հայտարարությունից հետո Yerkir.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից փորձել էր ընդամենը ճշտել, թե հանդիպումը ե՞րբ է եղել, բայց` ապարդյուն:
Մեր թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին է նույն հարցը տվել` հասկանալու համար, թե, ի վերջո, ե՞րբ են կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին տեղյակ պահել Սերժ Սարգսյանի որոշման եւ արվելիք հայտարարության մասին:
«Նախ` մենք ՕԵԿ-ին որեւէ բան չենք տեղեկացրել եւ չպետք տեղեկացնենք էլ»,- ասաց Սահակյանը:
«Ստացվում է` ԱԺ նախագահ Հովիկ Հաբրահամյանը ստո՞ւմ էր ԱԺ ամբիոնից, երբ հայտարարում էր, որ կոալիցիայի հետ հարցը քննարկվել է»,- հետաքրքրվեցինք Սահակյանից: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ ԱԺ նախագահը չի ստել, բայց պատասխանը համոզիչ չէր: «Մենք համատեղ, որպես կոալիցիա, չենք հանդիպել, բայց դա չի նշանակում, որ կուսակցություններում չեն քննարկել: Քննարկման արդյունքներն էլ Արթուր Բաղադասարյանը ներկայացրեց: Կոալիցիա չի նշանակում` այնքան սերտաճես, որ միասին նստես, բաներ քննարկես»,- ասաց Սահակյանը եւ խորհուրդ տվեց ՕԵԿ-ին հարցեր տալ:
Մեր այն դիտարկմանը, որ ՕԵԿ-ը լռում է, Սահակյանը պատասխանեց. «Թող ձայն հանեն, իրենց լիդերը հրապարակավ ասել է իրենց դիրքորոշումը»: