Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով` ավելի կայացած քաղաքական ուժերն իրենց տեսակետը նախագահական ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ավելի վաղ են արտահայտում: Այս կարծիքը նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ընդգծեց, որ, ընտրություններին ավելի վաղ պատրաստվելով, կարողանում են դրանք ավելի ազատ եւ արդար կազմակերպել, միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչն էլ լինելու է այս ընտրությունների «հիմնաքարը»:
Խոսելով ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի մասին` Սահակյանն ընդգծեց, որ ժողովուրդը գտնվում է կոլապսի մեջ. ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը չարաշահեցին ժողովրդի վստահությունը: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ չարաշահեց ժողովրդի վստահությունը, նա պատասխանեց, որ այդ թվում` նաեւ ԲՀԿ-ն` ընդդիմադիր այլ ուժերի հետ:
Հովհաննես Սահակյանը համամիտ չէ այն գնահատականներին, թե իբր ՀՀԿ-ն ընկել էր ԲՀԿ-ի հետեւից, որ վերջինս սատարեր իր թեկնածուին. ԲՀԿ-ից որոշում չեն կորզել: «Դուք բոլորդ էլ ձեր հոգու խորքում գտեք, որ մենք միշտ ազնիվ ենք եղել, մենք չենք խնդրել, չենք կորզել, որեւէ մեկի հետեւից էլ չենք չենք ընկել»,- վստահեցրեց Սահակյանը: