Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ եթե Հակակոռուպցիոն խորհուրդը Հայաստանում շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի այդ խորհրդին ֆինանսավորել, պատասխանել է. «Որևէ դեսպան, որևէ օտար միջավայր, երբեք իրավունք չունի որևէ պետության վրա մատ թափ տալ: Դեսպանը սկզբունքորեն ամերիկյան քաղաքականությունն է ներկայացնում, որ ցանկանում է հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց տարբերակվել այլ դեսպաններից և իմպերատիվ ձևով խոսք ասել, բնականաբար, մեզ համար դա ոչ միայն հաճելի չէ, այլ նաև ընդունելի չէ»:
Գալուստ Սահակյանի համոզմամբ, որևէ դեսպան չի կարող «իմպերատիվ տոնով» խոսել մի ժողովրդի մասին, որը կարողացավ իր ուժերով վերականգնել իր անկախությունն ու պետականությունը: «Մենք չենք ընդունում, որ նա մատ է թափ տալիս ու ասում, թե փող չի տա: Մենք փողի երկիր չենք, մենք մեր ազգային խնդիրներն ենք փորձում լուծել, պարզապես նրանց այդ հայտարարությունները պետք է ավելի կոռեկտ լինեն»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով որ ամենամեծ կոռուպցիան հենց գերտերություններում է, պարզապես փոքր պետություններում կոռուպցիան հարվածում է հենց շարքային քաղաքացուն: «Կոռուպցիան այն հրեշը չէ, որ այսպես` աչքով տեսնես ու միանգամից ոչնչացնես, դա պետք է համակարգը այնքան ուժեղանա, ժողովուրդն էլ այնքան գիտակից լինի, որ կոռուպցիայի մաս չկազմի»,- ասաց Գալուստ Սահակյանը` կարծիք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունները կստեղծեն այնպիսի համակարգ, որը կկարողանա արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: