Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսել այս կամ այն քաղաքական գործիչների գումարները վերադարձնելու մասին՝ այս ամենի համար պետությունը հատուկ կառույցներ ունի, որոնք պետք է զբաղվեն դրանով, իսկ կառավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Փաշինյանի՝ օլիգարխներին ասֆալտին պառկեցնելու հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, որ նախ պետք է վերծանել՝ օլիգարխն ինչ բան է: «Այն, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, ճիշտ չէ, եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե ովքեր են նրանք: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ 30-40 հազար աշխատատեղ է բացել, ժողովուրդն աշխատում է, նա դարձա՞վ օլիգարխ: Այլ բան է, որ աշխատանքի ընթացքում որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով էլ կան համապատասխան ինստիտուտներ, որոնք քննարկում են այդ հարցը, և բոլորն էլ պատրաստ են օժանդակել այդ խնդրին»,- նշեց նա:
Սահակյանի գնահատմամբ՝ չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել: «Եթե Փաշինյանն ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է: Ի՞նչ են արել, որ օլիգարխ են: Այնպես չէ, որ ազգը պետք է բաժանեն մի քանի մասերի: Եթե ընդհանուր կառուցվածքային խնդիրներում կան մարդիկ, որ լավ չեն դրսևորել իրենց, բնական է, պետք է պատասխան տան, և սա ոչ թե մեր հանրապետությունում, այլ աշխարհում է այդպես»,- նշեց պատգամավորը: