|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաշտոնն այնպիսի բան է, որ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող ես չունենալ. այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին:
Սահակյանը նշեց, թե որևէ մեկը չի կարող պնդել, որ վերջին օրերի զոհերի մեղավորները հենց այդ երեք պաշտոնյաներն են: «Դա պաշտպանության խնդիրներն են, նոր կազմակերպված պրոցեսներ սկսելուց կարողանում է նաև իր համար կադրեր ընտրել: Ես չեմ կարծում, որ դա կոռուպցիայի, մեծ թերացման խնդիր կարող է լինի, որի արդյունքում ինչ-որ մի բանում մենք տուժենք: Դա փոքր կլինի, թե մեծ կլինի` հիմա մեր պաշտպանության նախարարությունն այս պատերազմական իրողությունից հետո նոր դերակատարում կվերցնի և այնտեղ ինքը կընտրի իր կադրերին»,- ասաց նա: