կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 18:07
Քաղաքական

ՕԵԿ-ի նոր ''բուր­դը''

ՕԵԿ-ի նոր ''բուր­դը''

Մա­մու­լում լու­րեր են շրջա­նառ­վում, որ Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան առա­ջի­կա նիս­տում ՀՀ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը ՀՀԿ գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու է սեպ­տեմ­բե­րի 3-ին Մոսկ­վա կա­տա­րած իր աշ­խա­տան­քա­յին այ­ցի ման­րա­մաս­նե­րը: Եթե հի­շենք, թե որ­քան կա­րև­որ, մեր երկ­րի հա­մար ինչ­պի­սի ճա­կա­տագ­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հնչել այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` ՌԴ նա­խա­գահ Վ. Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ապա ՀՀ նա­խա­գա­հի «ավան­դա­կան» գոր­ծե­լա­կեր­պը` իր նույ­նիսկ հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող քայ­լե­րի ու որո­շում­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու լի­նել մի­այն սե­փա­կան կու­սա­կից­նե­րի առ­ջև, ոչ մի­այն տա­րօ­րի­նակ է, ոչ մի­այն անտ­րա­մա­բա­նա­կան է, այ­լև չի տե­ղա­վոր­վում ժո­ղովր­դա­վա­րու­թյան այն ար­ժեք­նե­րի բույ­լի մեջ, որի մա­սին այն­պես սի­րում են խո­սել ՀՀԿ-ական­ներն ու նրանց առաջ­նոր­դը: Ի դեպ, այդ­պես եղել է միշտ, հա­վա­նա­բար, այդ­պես կլի­նի նաև այ­սու­հետ:

 

Բայց եթե իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժի պա­րա­գա­յում դա կա­րե­լի է բա­ցատր­ել` եր­կա­րա­տև իշ­խա­նու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` սե­փա­կան ինք­նա­բա­վու­թյան խո­րա­ցած ախ­տով, «ժո­ղո­վուր­դը մենք ենք» ինք­նա­խա­բե­ու­թյամբ, ապա շատ զար­մա­նա­լի է, որ ավագ «գոր­ծըն­կե­րոջ» այս գոր­ծե­լա­կերպն է սկսում որ­դեգ­րել «փոք­րը»` կո­ա­լի­ցի­ա­յի ան­դամ «Օրի­նաց եր­կիր» կու­սակ­ցու­թյու­նը: Երեկ` ուշ երե­կո­յան («ավագ» եղ­բորն աջակ­ցե­լու իրենց ինք­նա­մո­ռաց պատ­րաս­տա­կա­մու­թյունն ար­տա­հայ­տե­լու հա­մար սա խիստ կա­րև­որ ման­րա­մաս է), ինչ­պես հա­վաս­տում է ՕԵԿ-ական հա­ղոր­դագ­րու­թյու­նը, տե­ղի է ու­նե­ցել ՕԵԿ քա­ղա­քա­կան խորհր­դի նիստ, որի ժա­մա­նակ ելույթ է ու­նե­ցել և նա­խօ­րե­ին ՀՀ նա­խա­գա­հի` Մոսկ­վա­յում արած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր և իր կու­սա­կից­նե­րի դիր­քո­րո­շումն է ար­տա­հայ­տել կու­սակ­ցու­թյան առաջ­նորդ Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նը: Նախ` հե­տաքր­քիր է, որ հա­ղոր­դագ­րու­թյան մեջ խոս­վում է քաղ­խորհր­դի նիս­տում քննարկ­ման առար­կա դար­ձած` Մոսկ­վա­յում ՀՀ նա­խա­գա­հի ձեռք բե­րած «հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի» մա­սին, որոնց ման­րա­մաս­նե­րից հան­րու­թյու­նը տե­ղյակ չէ, խոս­վում է «անվ­տան­գու­թյան հար­ցե­րի» մա­սին, որոնց ման­րա­մաս­նե­րից նույն­պես հան­րու­թյու­նը տե­ղյակ չէ:

 

Բայց բա­նը եթե վեր­ջա­նար այս­քա­նով, ամեն ինչ հաս­կա­նա­լի կլի­ներ, մինչ­դեռ, արի ու տես, ՕԵԿ առաջ­նորդն իր կու­սա­կից­նե­րին հաշ­վե­տու է եղել նաև նա­խա­գա­հի հետ գրե­թե մի­ա­ժա­մա­նակ Մոսկ­վա կա­տա­րած իր աշ­խա­տան­քա­յին այ­ցի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյամբ («Անդ­րա­դարձ է կա­տա­րել նաև իր կող­մից ու­նե­ցած երկ­կողմ հան­դի­պում­նե­րին»): Ընդս­մին` այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը մա­տուց­վել է ՕԵԿ-ական­նե­րին հա­մա­րյա իբ­րև ՀՀ նա­խա­գա­հի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղա­րի հաշ­վետ­վու­թյուն: Եվ սա առա­վել քան զար­մա­նա­լի է: Այդ երբ­վա­նի՞ց է ՕԵԿ-ը դար­ձել երկ­րի անվ­տան­գու­թյան պա­տաս­խա­նա­տուն, որ այդ­պես ջա­նադ­րո­րեն հենց նա է «առա­ջին ձեռ­քից» ու առա­ջի­նը տե­ղե­կաց­վում երկ­րի անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րի մա­սին: ԱԱԽ քար­տու­ղար Ար­թուր Բաղ­դա­սա­րյանն ար­դյո՞ք չի գե­րա­զան­ցում իր լի­ա­զո­րու­թյուն­նե­րը` աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նե­ու­թյան հա­մար հաշ­վե­տու լի­նե­լով հա­րա­զատ­ կու­սա­կից­նե­րին: Ար­դյո՞ք նա իրա­վունք ու­նի խառ­նել պե­տա­կան «բուր­դը» սե­փա­կա­նի հետ:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ