Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ընդդիմադիր Nordic Monitor պարբերականի խմբագիր Ա.Բոզքուրթը պնդում է՝ Հիտլերի նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությանը հետեւող, թուրքական էթնոսի գերակայությունը քարոզող եւ ոչ թուրք էթնիկ խմբերի դեմ պայքարելու նպատակով ծայրահեղ աջակողմյան խմբավորման հայտնվելը կարող է կարող է լինել Ազգային հետախուզական կազմակերպության ջանքերի արդյունք։
Տարբեր նահանգներում (Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Բուրսա, Այդին, Մուղլա, Անթալիա, Չորում, Հաթայ եւ Ադանա) եւ Եվրոպայում երիտասարդների շրջանում աջակիցներ հավաքագրող եւ «Ազգային ճակատ կուսակցություն» (Ulusal Cephe Partisi / UCP) անունով հայտնի ոչ ֆորմալ (առայժմ) խմբավորումը ղեկավարում է ոմն Օնուրքան Կոչակ (Քոչակ՞՞ Ղոչակ-թուրքերեն արտասանությունը չգիտեմ-ԳՄ )՝ 24-ամյա նախկին զինծառայող եւ ինժեներ-մեխանիկ: Խումբն իր մասին հայտարարել է 2022 թ-ի մայիսի 19-ին՝ Սամսունում երիտասարդների առջեւ քեմալի ելույթի 103-րդ տարեդարձին, որը նշանավորեց «նոր Թուրքիայի» անկախության պատերազմի սկիզբը։ Այն ներկայացվում է որպես «Թուրքիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն», որը նման է Հիտլերի Գերմանիայի տխրահռչակ նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադրից բացի, պաշտամունքի այլ օբյեկտներից են երիտթուրքերի հանցավոր ռեժիմի առաջնորդներ էնվեր փաշան եւ թալեաթ փաշան, աջ արմատական գրող Նիհալ Աթսըզը եւ այլք: Չնայած համեմատաբար փոքր թվով հետեւորդներին (մոտ հազար մարդ), UCP-ն ակնհայտորեն ռեսուրսներ ունի սադրիչ փողոցային գործողություններ իրականացնելու համար՝ ներառյալ ցույցեր, վանդալիզմի գործողություններ, գրաֆիտի, պաստառների տեղադրում եւ նույնիսկ զենքի օգտագործման ուսուցում:
Նա ակտիվորեն քարոզում է նացիստական գաղափարախոսությունը՝ տարածելով Հիտլերի եւ նացիստական այլ առաջնորդների թուրքերեն թարգմանված մեջբերումները՝ հաճախ դիմելով թշնմական հռետորաբանության հրեաների, արաբների եւ աֆրիկացիների դեմ։ Խումբը հրապարկայնորեն միացել է մոտավորապես նույն արմատական հակամիգրանտական «Հաղթանակի կուսակցությանը» (Zafer Partisi), որը գլխավորում է թուրքակն հետախուզության աշխատակից Ումիթ Օզդաղը, որը, Nordic Monitor-ում հրպարակման հեղինակի խոսքով, որոշ ժամանակ գաղտնի դաշինք է պահպանել Էրդողանի իշխանությունների հետ: Նա հիշեցնում է՝ հենց Zafer Partisi-ն է առանցքային դեր խաղացել Թուրքիայում վերջին ընտրությւնների ժամանակ ընդդիմության պառակտման գործում՝ նախաձեռնելով «ազգային բանավեճ»՝ շեշտը դնելով սիրիացի փախստականների խնդրի վրա։ Հավակնելով ներկայացնել դժգոհ ընտրողներին, որոնք հակառակ դեպքում կարող էին աջակցել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին, «Հաղթանակի կուսակցությունն» իրականում օգնել է գործող իշխանւթյուններին եւ Էրդողանին: Առաջին անգամ իր մասին հայտարարելով 2023ի նախագահական եւ խորհրդարնական ընտրություններում՝ այն միանգամից ստացել է 1,2 միլիոն ձայն, ինչը կազմում է երկրի ընդհանուր ձայների 2,23%-ը, ինչը որոշ չափով մասնատել է ընդդիմադիր դաշինքի ընտրազանգվածը։ Իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները պատրաստակամորեն օզդաղին եւ ընկերությանը տրամադրեցին տեղեկատվական «ամբիոն»՝ թույլ տալով նրան իր կուսկցութայն գաղափարախոսոթյունը հասցնել ընտրողին՝ Էդողանի ռեժիմի բացահայտ հաստատմամբ: Ի տարբերություն «Հաղթանակի կուսակցությն»՝ Ազգային ճակատ կուսակցությունը, լինելով չգրանցված (եւ համապատասխանաբար օրենքի շրջանակներից դուրս գործող) կազմկերպություն, գործում է ավելի ազատ՝ երկրում ուժեղացնելով համիգրանտային հռետորաբանությունը։ Վերեւում նշվեց՝ նրա հետեւորդները բացահայտորեն հիանում են «դիվային ադոլֆով», օգտագործում են նացիստկան սիմվոլիզմ, մարզվում են հրազենի հետ եւ կազմակերպում ցույցեր եւ վանդալիզմի գործողություններ: Չնայած UCP-ի որոշ ակտիվիստներ բռնարար միջադեպեր են արձանագրել, նրանք քրեական արդարադատության համակարգում գործնականում իրական պատիժ չեն կրել: Երկրի տարածքում էթնիկ փոքրամասնությունները, մասնավորապես՝ հրեաները, արբները, քրդերը, սլավոնները եւ սեւամորթները, արմատականների պատկերացմամբ, անկասկած թշնամիներ են։ Խմբավորման որոշ անդամներ ձերբակալվել են 2023 թ-ի դեկտեմբերի 20 – ին Բուրսասպոր-Դիարբեքիրսպոր ֆուտբոլային խաղի ժամանակ քրդերին ծեծի ենթարկելու հետաքննության շրջանակներում, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ 2024 թ-ի փետրվարի 4-ին խումբը քրդամետ ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարության կուսակցության (DEM Party) գրասենյակի դիմաց ցանկապատի վրա փակցրել է «միակ ճշմարտությունը դիակների դեղին պարկն է» գրությամբ պաստառ՝ սպառնալով անցանկալի քաղաքական գործիչներին մահով։
2024 թ-ի ապրիլի 25-ին UCP-ի հետեւորդները վանդալիզմի ակտ են իրականացրել Ադանա նահանգի DEMParty շենքում։ «Նրանք, ովքեր սիրում են [ ... ], չզարգացած պարզունակ արարածներ (սեւամորթներ), կամ պետք է գնան Աֆրիկա, կամ սպասեն այն օրվան, երբ մենք կսափրենք նրանց մազերը եւ թույլ կտանք փողոցներով քայլել թոկով...», – հայտարարել է խումբը 2023 թ-ի դեկտեմբերի 6-ին իր Telegram ալիքում՝ այդպիսով արձագանքելով 2023 թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ճանապարհատրանսպրտային պատահարին, որի ժամանակ Սոմալիի նախագահի որդին՝ Մոհամեդ Հասան Շեյխ Մահամուդը, բախվել է մոտոցիկլետին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Ազգային ճակատ կուսակցությունը հետեւողկանորեն հանդես է գալիս միջցեղային եւ խառը ամուսնությունների դեմ՝ կրկին ոգեշնչվելով հիտլերյան Գերմանիայից «թերի» ժողովուրդների նկատմամբ նրա հռետորաբանությունից, ընդհուպ մինչեւ նման ամուսնություններից երեխաներին հատուկ ճամբարներ ուղարկելը՝ նրանց քաղաքացիությունից զրկելով։ UCP-ի զինյալները հարձակվում են նաեւ թուրքերի վրա, որոնք ամուսնանում են հրեաների հետ։ 2024 թ-ի հուլիսի 31-ին X-ի գրառման մեջ խումբը առանձնացրեց մի կնոջ, որի ամուսինը նույնացվել էր որպես Թել Ավիվ / Յաֆա հրեա՝ նրան անվանելով «ծպտյալ»։Հրեաները շուտով այլեւս չեն կարողանա ծիծաղել»: Միանշանակ նշելով, որ իր կողմնակիցները հեշտությամբ անցնում են բռնության սահմանը, «Ազգային ճակատ» կուսակցությունը հանդես է գալիս քաղքացիներին զինելու օգտին եւ տեսանյութեր է տարածում հրաձգարաններում հրազենով մարզվելու կադրերով: Խումբը պնդում է՝ զենք ունենալը յուրաքանչյուր հայրենասեր թուրքի իրավունքն ու պարտականութունն է, որն անհրաժեշտ է «ճիշտ» էթնիկ պատկանելությունը պաշտպանելու համար: 2024ի հուլիսի 15-ին Telegram-ի գրառումներից մեկում ասվում է. «յուրաքանչյուր թուրք երեխա պետք է սովորի զենքի հետ վարվել եւ պատրաստ լինի պաշտպանել իր էթնիկ պատկանելությունը»: UCP-ի հետեւորդները կոչ են անում թուրք կանանց ավելի շատ երեխաներ ունենալ՝ առաջարկելով դրամական պարգեւներ յուրաքանչյուր նորածնի համար, ամուսնական վարկեր եւ խրախուսանքներ չորսից ութ երեխա ունեցող կանանց համար՝ պնդելով, որ դա թուրք բնկչության լճացման խնդիրը լուծելու միակ միջոցն է: Խմբակն ակտիվորեն խթանում է իրենց գաղափարախոսությունը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են X-ը եւ Telegram-ը, որտեղ նրանք ունեն համապատասխանբար 1289 եւ 1191 բաժանորդ (սեպտեմբերի 21-ի դրությամբ): Թվում է, թե բոլորովին վերջերս, սակայն, ինչպես ասում են, դժբախտությունը սկսվել է, եւ Թուրքիայում արմատական ազգայնականության ավանդույթները շատ ամուր են։ Խումբն ունի Nasyonalegitim-ի եւ HitlerTürkçe-ի երկու հատուկ ալիք, որոնք ենթադրաբար նախատեսված են կրթական նպատակներով, թողարկվում է Altay Mecmua առցանց ամսագիրը: Խմբակի ռեսուրսներում հրապարակվում են Հիտլերի տեսանյութերը, ելույթներն ու մեկնաբանությունները, որոնք հիմնականում վիրվորանքներ են պարունակում «սխալ» ազգերի հասցեին, եւ նույնիսկ «Կու կլուքս կլանից» Լինչի դատաստանի տեսագրություններ։ Խմբակը մեջբերում Հիտլերի խոսքերն այն մասին, որ «Աթաթուրքը ուսուցիչ էր.Մուսոլինին նրա առաջին աշակերտն էր, իսկ ես՝ երկրորդը», որոնք հայտնաբերվել են Հարվարդի պատմաբան Ստեֆան Այրիգի հետազոտության մեջ:
Խմբակի դրոշի կենտրոնում նկատելիորեն պատկերված է գայլի գլուխը՝ Թուրքիայում ազգայնական խմբավորումների «ֆիրմային» խորհրդանիշը՝ նացիստական դրոշ հիշեցնող նկարի ֆոնին: Նրանք նաեւ օգտագործում են նացիստական Գերմանիայի ռայխսկանցլերից (կայսերական արծիվ) ոգեշնչված խորհրդանիշ, որն ի սկզբանե ներառում էր նաեւ սվաստիկա: UCP-ի կողմնակիցները ցուցադրում են թեւկապներ՝ կարմիր, սպիտակ եւ սեւ շերտերով եւ գայլի գլխով, որոնք հիշեցնում են նացիզմի երիտասարդ հետեւորդների ատրիբուտները: Սոցիալական ցանցերի լուսնկարներում որոշ մասնակիցներ սվաստիկայով դրոշներ են ծածանում՝ միմյանց ողջունելով նացիստական «զիգ հեյլ» ողջույնով եւ այլն: Խմբակը պնդում է՝ հավատարիմ է այն ամենին, ինչ նա անվանում է Otonom Pasif Mücadele կամ ինքնավար պասիվ դիմադրություն՝ իր գոյատեւումն ապահովելու եւ նոր անդամներ հավաքագրելու համար ժամանակ շահելու համար. «Եթե մասնակիցը կիրառում է ինքնավար պասիվ դիմադրութոյւն, ապա նրա շարժառիթը հակառակորդի տարրերին վնասելն է նվազագույն եւ նվազագույն ռիսկային գործողություններով, որոնք կարելի է պատկերացնել, ինչպես նաեւ կազմակերպությունում հաստատվելու եւ վստահության զգացում ստեղծելու ձգտումը»: Այս ռազմավարության շրջանակներում խումբը հասարակական պատերին գրաֆիտի է նկարում, փչացնում է բաններներն ու ցուցանակները, որոնք կոչ են անում ինտեգրել միգրանտ համայնքները, ակցիաներ է կազմակերպում օտարերկրյա հյուպատոսությունների առջեւ: Թուրքիայում աջ արմատական շարժումների եւ իշխանությունների կողմից նրանց սատարելու պատմությունը բավականին հարուստ է՝ բազմիցս հանգեցնելով բռնության բռնկումների երկրի նորագույն պատմության տարբեր փուլերում, որի բնակչության էթնիկ կազմը շատ հեռու է տասնամյակներ շարունակ գաղափարախոսության կողմից սերմանված համաթուրքական էթնիկ ինքնությունից։ 18-ամյա նեոնացիստ Արդա Քուչուքեթիմի կողմից Էսքիշեհիրի սրճարանում դանակով հարձակվելուց առաջ հրապարակված մանիֆեստը շատ հիշեցնում է UCP-ի գաղափարական վերաբերմունքը: Քուչուկեթիմն իր զոհերին համեմատել է միջատների հետ, որոնցից պետք է մաքրվել՝ կրկնելով արմտականների՝ թուրքերին ուղղված կոչերը՝ խուսափել «խավարասերներից», ինչը ստորացուցիչ տերմին է, որը վերաբերում է ոչ թուրքերին: «Քաղաքական տեսանկյունից ինձ կարելի էր անվանել նացիոնալ-սոցիալիստ, բայց այս համակարգում եւ հրեաների կողմից վերահսկվող հասարակությունում դա անհնար է թվում», - ասել է հարձակվողը իր մանիֆեստում: Ոստիկանությն կողմից ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է երկու դանակ եւ կացին, հանցագործի վրա եղել է դիմակ եւ նեոնացիստական խորհրդանիշով մարտավարական ժիլետ։ Թուրքկան իշխանությունները փորձել են կոծկել միջադեպը՝ չհայտարարված արգելք սահմանելով ԶԼՄ-ներում դրա լուսաբանման վրա եւ հարձակումը վերագրելով դաժան տեսախաղերին։
Nordic Monitor-ը գրում է․ «համարվում է՝ խմբավորման առաջնորդ Կոչակը հավաքագրվել է MIT Ազգային հետախուզական կազմակերպության կողմից բանակի ռազմական դպրոցում (Կարա Հարպ Օկուլու) սովորելու ժամանակ, որը պաշտպանության ազգային համալսարանի մաս է կազմում, որը էլիտար շտաբային սպաներ է պատրաստում Թուրքիայի զինված ուժերի համար»: Երկու տարի բանակում ծառայելուց հետո նա, իբր, հիմնել է իր արմատական խումբը, որի նկատմամբ լուրջ բռնաճնշումների բացակայությունը «Էրդողանի կառավարւոթյան կողմից, չնայած բազմաթիվ քրեական հայցերին, որոնք ներկայացվել են ամբողջ երկրում ատելության, բռնության եւ ռասայի, կրոնի, սեռի կամ սոցիալական խմբի հիման վրա խտրականության հրահրման համար, հանգեցնում է այն մտքին, որ այն քողարկում են Թուրքիայի պետական հաստատությունների ազդեցիկ կառույցները»: Ըստ երեւույթին՝ թուրքական խորքային պետության նպատակները կայանում են «Ազգային ճակատ» կուսակցությունը որպես միջնորդ օգտագործելու ապագա սոցիալական ինժեներական նախագծի իրականացման համար, որն օգնում է ձեւավորել ազգային դիսկուրս, պահպանել վախի մթնոլորտը եւ անհրաժեշտության դեպքում ուղերձներ ուղարկել Թուրքիայի գործընկերներին՝ օգտագործելով այս մարգինալ խումբը»: Պետք չէ կասկածել՝ արմատական ազգայնականության հետ սիրախաղը, նման քաղտեխնոլոգիաների ողջ տեսանելի գրավչությամբ հանդերձ, հղի է ամենաանկանխատեսելի եւ բացասական հետեւանքներով։ Շատ երկրների փորձը, ինչպես մոտ մեկ դար առաջ, այնպես էլ ներկայումս, վկայում է դրա մասին բավականին համոզիչ:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի