Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկար ժամանակ է՝ ՕԵԿ–ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, և արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան։
Ըստ թերթի աղբյուրների՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը։ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում։ Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները թերթի հետ զրույցում նշեցին, որ Լ. Դոխոլյանին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լևոն» ածականով։
Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ-ում փորձել է ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասել է, թե այդ հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։