|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին` իր պատգամավորական գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է:
Պարզվում է` Սերժ Սարգսյանի որոշմամբ` Խաչիկ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: «Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, և Խաչիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի իմացությամբ, նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Երեւանում ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու վերաբերյալ հուշագիր կնքվեց: