կարևոր
169 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-24 13:47
Հասարակություն

«ԱԺ նախագահի դերում մնացե՛ք», «պատգամավորների հետ հարգալից եղե՛ք»․ թեժ բանավեճ ԱԺ-ում

«Նախ՝ «խի չես»-ով չէ, դու-ով հետս չխոսես», «մնա  պատգամավորին սահմանած չափերի մեջ», Նորմալ պահի քեզ»․ ԱԺ պատգամավորին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի այս հորդորներին հաջորդեց  «Հայաստան» խմբակցության պատգամավորների արձագանքը։

 «Պարոն Սիմոնյան, պահեք Ձեզ որպես Ազգային ժողովի նախագահի կարգավիճակ ունեցող մարդու դերում, խնդրում եմ, պահանջում եմ  պատգամավորների հետ հարգալից լինել»։

Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Երբ որ դիտողություն եք անում, դրանից հետո դուք պետք է շտկեք սխալը, ոչ թե շարունակեք «դու»-ով խոսել, այլ «դուք»-ով»։

Աղվան Վարդանյանն էլ իր հերթին պահանջեց ԱԺ նախագահին չափերի մեջ մնա։
 

Մանրամասն՝ տեսանյութում։