կարևոր
262 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 11:11
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Գ. Դանիելյանի և Հ. Խուդոյանի մամուլի ասուլիսը իրավապահների բռնությունների թեմայով

«Անի Գրանդ» հյուրանոցի «Արենի» սրահում տեղի Է ունենում մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվում են վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով իրավապահ մարմինների կողմից Սրբազան Պայքարի աջակիցների իրավունքների զանգվածային խախտումները։

Ներկայացվելու են նաև անձանց ազատության անհիմն սահմանափակման, սեփականության իրավունքից զրկելու, ոստիկանական բռնությունների դեպքերը, հունիսի 12-ի հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային իրավախախտումները, այդ թվում բարձրաստիճան ոստիկանների կողմից կատարված հանցավոր արարքները։

Պատասխաններ կտրվեն նաև քաղաքական հետապնդումների թեմային առնչվող այլ հարցերի։

Բանախոսներ են փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։