կարևոր
412 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 14:30
Հասարակություն

Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել քննարկմանը. Պեսկով

Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել քննարկմանը. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «outreach»/«ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա սովորական պրակտիկա է, պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր», - նշել է նա։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ԲՐԻԿՍ+–ի նիստի ժամանակ իրար կողք նստած Փաշինյանն ու Ալիևն ինչպես են ինչ–որ բան բուռն քննարկում։ Ավելի ուշ նրանց քննարկմանը միանում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրնեջանի ԱԳ ղեկավար Ջեհյուն Բայրամովը։