Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2010-11-11 15:31
Քաղաքական

Ընտրություններից երեք տարի առաջ ՕԵԿ-ը արդեն որոշել է` պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Ընտրություններից երեք տարի առաջ ՕԵԿ-ը արդեն որոշել է`   պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
«Ներքաղաքական վիճակի ակտիվությունը հնարավորություն է տալիս, որպեսզի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, թերությունները վեր հանվեն եւ հետեւողականություն ցուցաբերվի դրանք վերացնելու համար»,- ասաց ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ըստ պատգամավորի մինչ այժմ ՕԵԿ-ը քաղաքական ընտրություններին մասնակցել է իր սեփական թեկնածուներով, սակայն 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «2008 թվականից հետո մենք ձեռք ենք բերել որոշակի պայմանավորվածություններ` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու»: Այն հարցին, եթե 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծումներ լինեն, ապա ՕԵԿ-ը շարունակելու՞ է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Բիշարյանը պատասխանեց, որ իր քաղաքական գործունեության ընացքում եկել է այն եզրահանգամանը, որ ընտարկեղծիքները աստիճանաբար նվազում են եւ հույս ունի, որ թեեւ միանգամից չեն վերանա դրանք, բայց ավելի քիչ կլինեն: Ինչ վերաբերում է 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ապա Հ. Բիշարյանը վստահ է, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում ՕԵԿ-ն ունենալու է իր ծանրակիռ դերը: Իսկ վերջին շրջանում ՕԵԿ-ի վարկանիշային անկումը պայմանավորված է իրենց դեմ արվող սեւ PR-ով, բացի այս ՕԵԿ-ն ունեցել է կազմակերպչական խնդիրներ, որոնք այժմ հաղթահարված են: