Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղադրող դատախազ Արմեն Մալխասյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննության հրավիրել գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերոջը՝ վկա Ահարոն Հակոբյանին: Նա իր ցուցմունքում նշել էր, որ ամբաստանյալի ձերբակալության ժամանակ ինքը հանրապետությունում չի եղել: Սակայն մեղադրողը ներկայացրեց Հայաստանի սահմանը հատելու վերաբերյալ տեղեկանք և փաստեց, որ որևէ կերպ չի հիմնավորվում վկայի` այդ ընթացքում երկրում չլինելու հանգամանքը:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ ինքը դեմ չէ տվյալ փաստաթուղթը գործին կցելուն և վկային լրացուցիչ հարցաքննելուն: Այսպիսով` դատարանը բավարարեց միջնորդությունը: Ահարոն Հակոբյանին դատավարության մասնակիցները կլսեն հաջորդ դատական նիստին` հուլիսի 25-ին:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Ստեփան Հակոբյանը, նախապես պայմանավորվելով Նարեկ Խաչատրյանի հետ, որոշել է վրեժխնդիր լինել Սեդրակ Զատիկյանից, որի հետ անցյալում բազմաթիվ վեճեր և կոնֆլիկտներ է ունեցել: Այդ նպատակով միջնորդ Ահարոն Հակոբյանի միջոցով նրանք «շահագրգռել» են ոմն Արսեն Առուշանյանի, որը խոշոր գումարի դիմաց համաձայնել է կատարել պատվերը և սպանել է Սեդրակին: Սակայն խոստացված գումարն ամբողջությամբ նա չի ստացել: Կրկին Ա.Հակոբյանի միջոցով Ջրվեժի մոտակայքում նա ստացել է գումարի մի մասը, իսկ մնացածից զրկվել է հանցագործության պատվիրատուի հետ ունեցած վիճաբանության պատճառով: Ա.Առուշանյանը երկու հանցակիցների հետ ձերբակալվել էր մի քանի տարի առաջ, դատապարտվել և կրում է պատիժը: Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 38-104 և 235 հոդվածներով (հանցակցություն սպանությանը և ապօրինի զենք պահելը):