|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
2026թ. պետական բյուջեի նախնական քննարկումները շարունակվում են: Այս պահին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հիշեցրեց Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ ռեպրեսիայի գործով ՔԿ նախագահի հայտարարությունը, որով Պողոսյանը «գյուլելու» խոսքը ներկայացրել էր այն կոնտեքստում, թե իբրև տեղի էր ունենալու իշխանազավթում, ինչին հաջորդելու են ձերբակալելու և «գյուլլելու» գործընթացներ, մինչդեռ, դրանք հերքվել են հենց գործի նյութերով, ձայնագրություններով։ Բացի այդ, Հովհաննես Ավետիսյանը և Բագրատ Սրբազանը հստակ նշել են, որ ոչ մի պայմանում ոստիկանների հետ կռվի մեջ մտնել չի կարելի։
«Պատրաստվու՞մ եք ժողովրդից ներողություն խնդրել»,- ասաց Աննա Գրիգորյանը։