Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատականի նիստը: Չէին ներկայացել գործով դատակոչված 7 վկաները:
Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դատակոչված վկաներից մեկը՝ Հրաչյա Ֆալանջյանը, մոտ 2 օր շաբաթ առաջ փորձել է ավազակային հարձակում կատարել, որի ժամանակ սպանվել է:
Դատավորը տեղեկացրեց, որ վկաներից երկուսը գտնվում են ԼՂՀ-ում, մեկն էլ հիվանդանոցում է: Դատարանը որոշում կայացրեց բերման ենթարկել գործով 3 վկայի և ծանուցել ևս 5-ին: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին` ժամը 4:00-ին, 1991 թ. ծնված Էդգար Մանուկյանն ու 1987 թ. ծնված Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տունը, որտեղ, հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը, ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց: Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Ի դեպ, Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել: Նրա նկատմամբ մայիսի 1-ին կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից: