Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի ավագ որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու համար մեղադրվող Ստեփան Հակոբյանը դեռևս հետվիրահատական շրջանում է և չի կարող մասնակցել դատավարություններին: Հակոբյանը վիրահատվել է մոտ 15 օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նախորդ` հունիսի 6-ի նիստին ևս ամբաստանյալը չէր ներկայացել:
Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հույս հայտնեց, որ մինչև հաջորդ դատական նիստն իր պաշտպանյալի վիճակը կբարելավվի, և նա կներկայանա դատարան:
Ի դեպ, այսօրվա նիստին չէր ներկայացել նաև մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը:
Նշենք, որ ավարտվել է վկաների հարցաքննության փուլը, և եթե հաջորդ նիստին այլ խոչընդոտներ ի հայտ չգան, դատարանը կլսի կողմերի ճառերը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը և նշանակեց հունիսի 27-ին:
Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 6 և 7-րդ կետերով, այն է` սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաև սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Ստեփան Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կազմակերպել է Ստեփան Հակոբյանը՝ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով: