Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով այսօրվա դատական նիստում մերժեց իր դեմ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորն անհիմն համարեց միջնորդությունը` նշելով, որ այն չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի (դատավորին ինքնաբացարկ հայտարարելը) դրույթներից:
Արդեն հայտնել էինք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր հաստատել գործում առկա հեռախոսային խոսակցությունների ելքային և մուտքային զանգերի վերծանումների և դրանց զննության արձանագրությունների` որպես ապացույց օգտագործվելու անթույլատրելի լինելը: Ըստ պաշտպանական կողմի՝ այդ վերծանումները կատարվել են օրենքով սահմանված կարգի էական, ակնհայտ ու կոպիտ խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ուստի այդ ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 6 և 7-րդ կետերով, այն է `սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաև սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:
Ստեփան Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կազմակերպել է Ստեփան Հակոբյանը՝ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով: