Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրողները պարզել են, թե ինչ ունեցվածքի կարող է հավակնել Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծվելուց հետո:
2012-ի` եկամուտների հայտարարագրի համաձայն` Պուտինը Սանկտ Պետերբուրգում 77 քառ. մետր մակերեսով բնակարան ունի, նաեւ Մոսկվայի մարզում 1500 քառ. մետր մակերեսով հողամաս ու 18 քառ. մետր մակերեսով ավտոտնակ: Բացի այդ`153,7 քառ. մետր մակերեսով բնակարան ու ավտոնակի տեղ ունի, 3 հայրենական արտադրության ավտոմեքենաներ (2 ԳԱԶ եւ «Նիվա»), «Սկիֆ» ավտոմոբիլային կցորդ: Մնացած ամեն ինչը նախագահի սեփականությունը չէ, պարզապես օգտագործման է տրված: Նշենք, որ 2008-ին, նախագահի պաշտոնից հեռանալով, Պուտինը Նովո-Օգարյովո կեցավայրն ընտրել է ցմահ օգտագործման բնակավայր` «Լիազորությունները դադարեցրած ՌԴ նախագահի երաշխիքների մասին» օրենքի համապատասխան:
Լյուդմիլա Պուտինան ոչ մի անձնական սեփականություն չունի: Փաստորեն, ամուսնալուծությունից հետո նա պետք է ստանա ամուսնու հետ համատեղ կյանքում ձեռք բերված ունեցվածքի կեսը, այսինքն` 38,5 քառ. մետր Պետերբուրգում, 750 քառ. մետր հողամաս Մոկսվայի մարզում... Իհարկե, եթե այդ ամենը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում. տեղեկացնում է РБК-ն: