|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի ներսում կան խառնակիչներ, նշեց, որ ինքը չի հանդիպել որևէ խառնակչի «Բարգավաճ Հայաստան»-ի կազմում:
«Ես չգիտեմ, թե ովքեր են ԲՀԿ-ի խառնակիչները, որովհետև ես այդ պրոցեսի կիզակետում չեմ եղել: Անկեղծ եմ ասում՝ չեմ կարող ասել, թե ովքեր են այդ խառնակիչները: Համենայն դեպս, ես շփվում եմ ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների հետ և չեմ տեսել այնտեղ խառնակչական տրամադրություններ: Միգուցե Լևոն Տեր- Պետրոսյանը գիտի՝ ինչ է ասում, ես այդ մասին տեղյակ չեմ»,- ասաց պատգամավորը: