Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամեր առաջ վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 75-ամյա Լյուդմիլա Գուրչենկոն: Արտիստուհին մահացել է սրտի անբավարարության սուր նոպայից:
Մահից կարճ ժամանակ առաջ դերասանուհուն դժբախտություն էր պատահել: Իր տան բակում շների հետ զբոսնելիս նա ընկել եւ կոտրել էր կոնքոսկրը: Մասնագետների կարծիքով` նման կոտրվածքը 70 տարեկանից բարձր մարդկանց համար մահացու վտանգավոր է:
Life News-ը հաղորդում է, որ դեպքից մի քանի օր անց դերասանուհուն վիրահատել են: Հիվանդանոցից դուրս էր գրվել մարտի 7-ին եւ տեղաշարժվում էր միայն հատուկ հենակների օգնությամբ:
Բացի այս ծանր վիրահատություններից, դերասանուհին բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է ունեցել, ինչը բացասական ազդեցություն է թողել սրտի աշխատանքի վրա:
Լյուդմիլա Գուրչենկոն ծնվել է 1935 թվականին` Ուկրաինայի Խարկով քաղաքում: Նա առաջին անգամ նկարահանվել է «Ճշմարտության ճանապարհը» ֆիլմում: Նույն տարում նա նկարահանվել է «Կառնավալային գիշեր» կատակերգությունում, որում կատարած «5 րոպե» երգը սիրվեց ողջ խորհրդային երկրում: Հետո հետեւեցին նոր դերակատարումներ, իսկ «Կայարան երկուսի համար» մելոդրաման արժանացավ «5 րոպե» երգի ճակատագրին: Լյուդմիլա Գուրչենկոն նաև էստրադայի արտիստ էր, և դեռ պարզ չէ, նա ավելի շատ կինոյում էր, թե էստրադայում: