Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը «7 дней» ամսագրին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ մինչ օրս սիրում է դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյին:
Ջիգարխանյանը ծանոթացել է Գուրչենկոյի հետ 60-ականների վերջին, նրանց միավորել է բազմամյա ընկերությունը, որը կարող էր վերաճել մեկ այլ բանի:
1973-ին Գուրչենկոն և Ջիգարխանյանը նկարահանվել են «Հին պատեր» ֆիլմում։
«Մենք նրա հետ կատարում էինք արդեն ոչ երիտասարդ զույգի դեր, ովքեր սիրահարվել են։ Եվ երբ ես նրան գրկում էի, համբուրում էի տեսախցիկի առաջ, այնպիսի զգացողություն էր, որ դա անհրաժեշտ է ոչ միայն Աննա Սմիռնովային, ում նա մարմնավորում էր, այլև հենց Լյուսային։ Այո, դա ճիշտ է, երբ մենք կիրք էինք խաղում, այնպիսի զգացողություն էր, որ մենք երկուսս էլ ցանկանում ենք դա: Ես հասկանում եմ ամերիկացի դերասաններին, ովքեր սիրահարվում են և ամուսնանում նկարահանումների ժամանակ, որպեսզի իրական զգացմունքներ ապրեն։ Եթե լինեինք Հոլիվուդում, ապա Լյուսյայի հետ հաստատ կամուսնանայինք։ Սակայն մենք ապրում էինք այլ երկրում, մեզ ավելորդություն թույլ չտվեցինք։ Սակայն կարող եմ խոստովանել, որ մինչ այժմ սիրում եմ Լյուսյային։ Անկեղծ»,- խոստովանել է Ջիգարխանյանը։