|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Haynews.am կայքը հարցազրույց է տպագրել այս օրերին Հայաստանում գտնվող ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղիկ Ջերեջյանի հետ:
Անդրադառնալով «Հնչակյան» կուսակցության գրանցման փաստին եւ հակադարձելով «Առավոտում» ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մոտեցումներին` կայքի զրուցակիցն ասել է. «Դա քաղաքական պահի, օրենքի թելադրություն էր, որ եղավ: Բոլոր խոսակցություններն ավարտելու համար պետք է հստակ նշեմ. այսօրվա գրանցված կուսակցությունը ներկայացնում է 124 տարվա Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը` իր աշխարհասփյուռ ողջ կառույցներով, պատմությամբ ու փառավոր կենսագրությամբ, ինչպես նաեւ քաղաքական ներկայով:
Մնացյալը Լյուդմիլա Սարգսյանի հերթական փչոցն է: Կեդրոնական վարչությունում միշտ էլ տիրել է ինքնաքննադատ մթնոլորտ, ինչը խորհուրդ կտայի շատ եւ շատ այլ կուսակցությունների:
Այս հարցում, բնականաբար, կուսակցության կարծիքը միասնական է եւ փոփոխման ենթակա չէ: Մենք Հայաստանում չենք ճանաչում Լյուդմիլա Սարգսյանին եւ վերջ»:
Պարոն Ջերեջյանը նաեւ մի քանի խոսք է ուղղել իր հին ընկերոջը` Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Եթե կան հարցեր, որոնց շուրջ կարող ենք միատեսակ մտածել, կարող էինք համագործակցել, սակայն սա չի նշանակում, որ Հնչակյան կուակցությունը ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի եւ որեւիցե այլ քաղաքական ուժի կցորդը կարող է լինել: Մենք եղել ենք եւ կմնանք ինքնուրույն քաղաքական ուժ»: