Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարսգսյանը վիրավորվեց և հեռացավ, որովհետև նիստը վարող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նրան հարցեր տալու հնարավորություն չտվեց։
«Ես երեքից ավելի կարևոր հարցեր ունեի, մեկը գործազրկության նպաստների մասին էր, որն այս տարի կրճատել են, և ես ունեմ տեղեկություն, որ զբաղվածության կենտրոնն` անգամ, այդ նպաստն իր մոտ այցելածներին չի էլ առաջարկում։ Սակայն, եթե գալիս եմ ու ինձ հարց տալու հնարավորություն չեն տալիս, իսկապես ստորացուցիչ է: Ես 3 անգամ ձեռք բարձրացրեցի, և ինձ հարցի հնարավորություն չտվեցին, դիտողութուն էլ արեցի, բայց, միևնույն է, հարցի հնարավորություն տվեցին Վահե Էնֆիաջյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ շեշտելով, որ նա հանձնաժողովի անդամ է։
Երբ Լյուդմիլա Սարգսյանը լքեց քննարկումների սրահը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Տեսա՞ք, Լուդմիլա Սարգսյանը նեղացավ, գնաց»: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը արձագանքեց. «Ոչինչ, ամեն անգամ ինձանից մեկը նեղանում է»: