|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
««Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Տիկին Սարգսյանն ասել է, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի և հնչակյան ատրիբատիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձևով՝ մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»։ Ու հավելել. «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու։ Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ և կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։