|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
Նշենք, որ նախագահի հետ հանդիպել-չհանդիպելու հարցը վեճի առիթ էր դարձել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների ու Լյուդմիլա Սարգսյանի միջև: Բանը հասել է նրան, որ ՀԱԿ-ին հարող թերթերը դավաճանության մեջ են մեղադրել Լյուդմիլա Սարգսյանին, ինչն էլ խիստ վիրավորել է տիկնոջը:


