|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 2-ին Վարդատոնի կապակցությամբ Թբիլիսիում կազմակերպված միջոցառումների շրջանակներում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է Վրաստանում ապրող հայերի հետ: Հանդիպումն անցել է Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի հնչյունների ներքո:
vesti.az-ի հաղորդմամբ` Սայաթ-Նովան գողացել է ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Գաջաբեկովի ստեղծագործությունը, որի բառերի հեղինակը Ահմեդ Ջեւադան է:
Yerkir.am-ի հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը /Մրո/ նշեց, որ այն, թե Սայաթ-Նովան իր ստեղծագործությունները գրել է երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, փաստ է, բայց գողության մասին խոսք լինել անգամ չի կարող:
«Իրենք ամեն ինչ այդպես են ներկայացնում, իրենք ունեն այդ բնավորությունը` զավթելու եւ յուրացնելու: Կարեւորը մենք տեր կանգնենք մեր արժեքներին եւ պատվախնդիր լինենք: Կոմիտասի ստեղծագործություններն էլ են Ստամբուլում թուրքերեն երգում»,-ասաց Գրիգորյանը: