Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր երկրում ճգնաժամը ստեղծվել է եւ ստեղծվում է կեղծված ընտրությունների հետեւանքով: Մեր գնահատմամբ` այդ հետեւանքը վերացնելու ուղիղ ճանապարհը դրա բուն պատճառների վերացումն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Նրա պնդմամբ` ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին որոշ ներկայացուցիչներ շտապեցին գնահատականներ տալ: «Նրանք նշեցին, որ դա ուլտիմատում է: Ասեմ, որ դրանով ՀԱԿ-ը ներկայացրել է մեր երկրի իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը»,- նշեց Գ. Հարությունյանը:
ՀԺԿ ներկայացուցիչը վիրավորված հարցրեց, թե ինչո՞ւ են ՀԱԿ-ի թերթոն բաժանող աղջնակներին տանում բաժին ու նարկոլոգիական ստուգում իրականացնում: Նա այդ քայլը որակեց ամոթալի. «Բա անհարմար չէ՞, բա գետինը չե՞ն մտնում»:
ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանն էլ ի պատասխան ասաց, որ նման ստուգումը գուցե անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` 15 կետից բաղկացած պահանջագրին, ապա նա դրա մասին իր կարծիքը հայտնեց ասացվածքով. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ` մեղրի մասին»:
«Պետք է մեկ ճշմարտություն ընդունենք` քաղաքականության մեջ կան ցանկություններ: Սակայն 15 կետի մեծամասնությունը չեն կարող այսօր մեր տնտեսության, մեր իրական կյանքի հետ առնչվել»,- ասաց Մ. Մինասյանը: