Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-ին, երբ դեռ միայն երգչուհու կարգավիճակ ունեցող Շուշան Պետրոսյանը որոշեց դառնալ ԱԺ պատգամավոր, փորձեցինք լավատես լինել` կարծելով, թե երգչուհին ԱԺ-ում հենց մշակութային հարցերի առաջքաշմամբ եւ քննարկմամբ է զբաղվելու: Արվեստագետներից շատերն էլ այս կարծիքին էին. ոմանք անգամ ասում էին, թե այսուհետ ԱԺ-ում իրենց դեսպանն են ունենալու, եւ փորձում էին մյուսներին էլ համոզել այս հարցում:
Սակայն նրանք ինչ իմանային, որ երգչուհին ԱԺ-ում դառնալու է ոչ թե մտավորականների, այլ ՀՀԿ-ի դեսպանը, եւ ջանք ու եռանդ չի խնայելու Facebook-ում իշխանությանը քննադատող յուրաքանչյուրի կարգավիճակի տակ իր պատվավոր կարծիքը գրել: Ի դեպ, Պետրոսյանն ուղղակի կարծիք չի գրում, այլ պարտադրում է, որ ընդունես, իսկ երբ հակառակվում ես` կոչ է անում երկիրը լքել, քանի որ մեր երկրին պետք չեն բողոքավորներ:
Հարցին, թե այդ ինչպե՞ս է խոսում պատգամավորը քաղաքացու հետ, Պետրոսյանը շտապում է պատասխանել. «Ես մինչեւ պատգամավոր լինելը նախ ՀՀ քաղաքացի եմ»:
Նկատենք, որ ճիշտ է ասում Պետրոսյանը` յուրաքանչյուր մարդ, անկախ պաշտոնից, նախ իր երկրի քաղաքացին է համարվում, հետո արդեն` ֆլան-ֆստան: Սակայն զարմանալի է, որ մեր երկրի քաղաքացիները վճռական են դառնում եւ որոշում ամեն դեպքում ու ամեն գնով իշխանությանը պաշտպանել միայն ՀՀԿ-ի շարքերն անցնելուց հետո: Փոխարենը` ԱԺ հայրենասեր պատգամավորը լուռ էր, երբ ՀՀԿ առաջնորդը, իր կուսակցության պարագլուխը Մովսես գյուղի բնակչին «խիարի աճեցման դասեր» էր տալիս` սոցիալական վատթար վիճակի մեղավոր համարելով միմիայն գյուղացիներին:
Հերթով մտաբերում եմ Շուշան Պետրոսյանի երգերը եւ այդպես էլ ոչ մեկում չեմ գտնում, որ երգչուհին գովերգի մաղձը` պետական պաշտոնյայի կողմից առ իր երկրի քաղաքացին: Միգուցե պատգամավորը սկսի հաճա՞խ լսել իր երգերն ու երգերի բառերը, միգուցե երգերն իր վրա էլ ազդեն…
Լուսի ԽԱՉԱՏՐՅԱՆ