կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-19 13:14
Մշակույթ

«Բիթլզ»-ի երգերը` կամերային նվագախմբի և Ֆեդերիկո Մոնդելչիի կատարմամբ

«Բիթլզ»-ի երգերը` կամերային նվագախմբի և Ֆեդերիկո Մոնդելչիի կատարմամբ

Ապրիլի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի աննախադեպ համերգը` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով: Որպես մենակատար` հանդես կգա իտալացի հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

 

Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների («A Hard Day's Night», «Get Back», «Yesterday», «Hey Jude», «Eleanor Rigby»,«Yellow Submarine», «Help», «Michelle», «Let it Be», «Lady Madonna») մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

 

Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որում ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները: