կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-24 09:19
Քաղաքական

«Իշխանության վերջին օրերի վայնասունը պամանավորված է հե՛նց դրանով»․ ինչ է մանրամասնում Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 21-ին  Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով օրվա իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման,  կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի  մասին։

Հանդիպման սկզբում ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի առաջարկով ներկաները ողջունեցին Շիրակի թեմի՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդ Միքայել Սրբազանին ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Իշխան Սաղաթելյանն իր խոսքը սկսեց այս իշխանության գործած «չարիքներից», անդրադարձ կատարեց 2026 թվականի ընտրություններին և իրենց անելիքներին։