|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
2004-ին ՀՀ-ում հատուկ աղանդավորների համար ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենք: 2005-ին ծառայության են անցել 24 Եհովայի վկաներ, որոնք մի օր՝ նույն ժամին, նույն բովանդակությամբ դիմում են գրել և հրաժարվել ծառայությունից, ինչի համար նրանց մեծ մասը դատապարտվել են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Այնուհետեւ նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եվրոպական դատարանը հիմնականում նշում է, որ ավելի շատ եղել է մարդու ազատության իրավունքի և անձնական անձեռնմխելիության խախտում»,- անդրադառնալով Եվրադատարանի կայացրած վճիռներին՝ ասաց Ամարյանը:
Եվրոպական դատարանը դեռևս փետրվար ամսին հրապարակել էր իր վճիռը, որի համաձայն` Հայաստանը պարտավոր է մինչև մայիսի 27-ը Եհովայի վկաներին փոխանցել 112 հազար եվրո գումար: ՀՀ-ին տրվել է 3 ամիս ժամանակ` բողոքարկելու համար, սակայն բողոքարկում չի եղել: Այս որոշմամբ` յուրաքանչյուր հայցվորի հասնում է մոտ 6 հազար եվրո գումար, ևս 10 հազար եվրո` դատական ծախսերի համար: